Իսպանական Պամպլոնայում սկսվել է հանրահայտ ավանդական Սան Ֆերմին փառատոնը
Իսպանական Պամպլոնայում սկսվել է հանրահայտ ավանդական Սան Ֆերմին փառատոնը: Մեկ շաբաթվա ընթացքում Նավարայի մայրաքաղաքում սպասվում են բազմաթիվ երթեր, ներկայացումներ, համերգներ և ամենակարևորը՝ ամենօրյա վազքեր ցլերի հետ: Հանուն դրա ամեն տարի հուլիսի սկզբին Պամպլոնա են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ՝ դիտելու համար, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ վազում կատաղի ցլերի հետ նեղ փողոցներով:
Վազքին կարող են մասնակցել ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները: Հաճախ նրանցից ոմանք, փախչելով ցլերից, նրանցից նվազագույն հեռավորություն են պահում՝ տեղի ունեցողին ավելի մեծ սրություն հաղորդելու և հանդիսատեսներին հուզմունք պատճառելու համար: