Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեյի հետ եւ քննարկել Սիրիան, Իրանն ու ԿԺԴՀ-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ քննարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները, Իրանի միջուկային ծրագիրն ու Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ մամուլի ծառայությանը:
«Մենք քննարկել ենք Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցությունը՝ անվտանգության ապահովման ոլորտում մեր ընդհանուր շահերն առաջ տանելու նպատակով: Քննարկել ենք նաեւ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումը, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում վերջնական համաձայնությունը: Մենք քննարկել ենք նաեւ ԱՄՆ-Չինաստան առեւտրային բանակցությունների վիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: