Թուրքիայում ավտոմեքենայում հայտնաբերել են մարտագլխիկների արտադրության մեջ կիրառվող ռադիոակտիվ նյութ
Թուրքիայում ավտոմեքենայի զննության ժամանակ 18 գրամ ռադիոակտիվ նյութ են հայտնաբերել, որը կիրառվում է մարտագլխիկների արտադրության մեջ: Այս մասին ասվում է Թուրքիայի արեւմտյան Բոլու նահանգի վարչակազմի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանության աշխատակիցները ավտոմեքենան կանգնեցրել են Աթաթուրքի անվան այգու շրջանում:
«Խուզարկման ընթացքում առգրավվել է 18,01 գրամ ռադիոկատիվ նյութ, որը կիրառվում է միջուկային զենքի մարտագլխիկների արտադրության մեջ եւ ԱԷԿ-ներում: Տվյալ նյութը, որի արժեքը գնահատվում է 72 մլն դոլար և որի պահպանման ու տեղափոխման համար թույլտվություն է անհրաժեշտ, հետազոտության համար ուղարկվել է Թուրքիայի միջուկային էներգիայի հարցերով զբաղվող խորհուրդ»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ գործով 5 մարդ է ձերբակալվել, քննություն է ընթանում: