Նյու Յորքի բնակչուհին նշել է 114-ամյակը և ճանաչվել ԱՄՆ ամենատարեց մարդը
Նյու Յորքի Հառլեմի թաղամասի բնակչուհի Ալելիա Մերֆին նշել է 114-ամյակը և ճանաչվել ԱՄՆ ամենատարեց մարդը, տեղեկացնում է Daily Mail-ը։
Կինն ունեցել է երկար ու երջանիկ կյանք՝ «ապրելով համեստ, ճիշտ վարվելով մարդկանց հետ եւ ստանալով Տիրոջ օրհնությունը»։
Նա ծնվել է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Գրիֆթոն քաղաքում 1905 թվականի հուլիսի 6-ին. նրա ծննդյան տարեթիվը համընկել է Թեոդոր Ռուզվելտի երդմնակալությանը եւ Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության հրապարակմանը։
Մերֆին տեղափոխվել է Հառլեմ 1926-ին, որտեղ ապրել է 98 տարի։
«Ոչ մի ճնշում, ոչ մի հիպերտոնիա, ոչ մի դիաբետ։ Նման բան չի եղել»,- ասել է նա թոռնուհուն՝ Նեֆեր Նեհեթին իր առողջական վիճակի մասին։
Ինքը՝ Ալելիան, իր երկարակեցության գաղտնիքը համարում է այն, որ ամեն երեկո ուտում է երկու բանջարեղեն եւ պահպանում չափավորություն։