Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ...

«Խորհրդավոր» կադրային վերադասավորումներ՝ Ադրբեջանում. Ինչի՞ց է վախենում Ալիևը

Համընդհանուր հայտնի փաստ է, որ Իլհամ Ալիեւը սովորություն չունի պաշտոնազրկելու, պաշտոնների նշանակելու կամ իր ռեժիմի առանցքային անձանց փոխատեղումներ կատարելու եւ դա անում է ամենաբացառիկ դեպքերում: Ադրբեջանի նախագահը նաեւ ավելի է վստահում ու հենվում ռեժիմի հնաբնակների վրա, որոնք առանցքային պաշտոնների են նշանակվել դեռեւս նրա հոր օրոք, հետեւաբար՝ անցել են հեյդարյան «զտումներով» եւ հեյդարյան «դպրոցով»:

Ադրբեջանական իշխանությունում ցանկացած վերադասավորում հազվադեպ երեւույթ է եւ ակներեւաբար ենթադրում է իրավիճակի արտասովորություն, հատկապես եթե առկա չեն վերեւում նշված բացառիկ դեպքերը՝ կապված մահվան, ռեժիմին դավաճանելու եւ առողջական վիճակի պատճառով դուրս գալու հետ: Իսկ եթե իրականացվում են միանգամից մի քանի բարձրագույն անձանց վերադասավորումներ, ապա ընդհանրապես նման բանն Ադրեջանում կարելի է համարել չտեսնված նախադրյալ:


Հենց այսպես տեղի ունեցավ հունիսի 20-ին, երբ նախագահ Ալիեւը մի շարք հրամանագրեր ստորագրեց, որոնք վերաբերում էին իշխանության բարձր էշելոնում, իսկ հատկապես ուժային բլոկում վերադասավորումներին: Այսպես՝ պաշտոնից ազատվել է ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը: Մեկ այլ հրամանով ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվել է Վիլայաթ Էյվազովը, որը մինչ այդ նույն գերատեսչությունում զբաղեցնում էր առաջին փոխնախարարի պաշտոնը: Հաջորդ հրամանով Ալիեւը Ռամիլ Ուսուբովին նշանակել է նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար: Այնուհետեւ նույն օրը ՊԱԾ տնօրենի պաշտոնից հանվել է գեներալ-գնդապետ Մադաթ Գուլիեւը: Հաջորդ հրամանը վերաբերել է պաշտպանական արդյունաբերության նախարարի պաշտոնում նրա նշանակմանը: Ալիեւը Գուլիեւի փոխարեն ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել է Ալի Նագիեւին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ինչ վերաբերում է պաշտոնազրկված ֆիգուրներ Ուսուբովին եւ Մադաթովին, ապա պետք է նշել, որ Ալիեւը նրանց իշխանությունից չի «հանել», չնայած նոր նշանակումներով նրանց կշիռը փաստացի նվազեցրել է: Ադրբեջանում, սակայն, ըստ երեւույթին, իսկապես ինչ-որ բան է տեղի ունենում, եթե Ալիեւն իր իշխանության «պահպանության» գլխավոր գերատեսչությունների ղեկավար պաշտոններից այդքան արագ հեռացնում է անցյալում հավատարմությամբ աչքի ընկած այնպիսի նշանակալի ֆիգուների, ինչպիսին են Ուսուբովն ու Գուլիեւը:

Ընդդիմադիր ուժերը հակված են կարծելու, որ Ալիեւի նման անսպասելի քայլը կապված է մոտ ապագայում ինչ-որ իրադարձությունների սպասման հետ: Օրինակ՝ Սուլհադդին Աքպերը կարծում է, որ Ալիեւը վախենում է եւ այսպիսով ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը. «Կրկին առաջ են քաշվում ստուգված եւ հուսալի կադրերը, խիստ գծի կողմնակիցները»:

Սուլհադդին Աքպերը չի հստակեցրել, թե Ալիեւը կոնկրետ ինչ իրադարձություններից է զգուշանում, ճիշտ նույն կերպ չի պարզաբանել, թե ինչու Ուսուբովն ու Գուլիեւը, որոնք տասնամյակներ շարունակ եռանդուն կերպով ծառայել են ռեժիմին, այլեւս չեն համապատասխանում «ստուգված եւ հուսալի կադրերի, խիստ գծի կողմնակիցների» չափանիշներին: Սակայն, Աքպերի խոսքով, հարկավոր է առավել քան լուրջ վերաբերվել, քանի որ անցյալում այդ մարդը բարձր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում եւ անգամ հասել է մինչեւ ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնի: Հազիվ թե Ադրբեջանի հատուկ ծառայություններում աշխատանքի վիթխաի փորձ ունեցող մարդը պատկերացում չունենա այն մասին, թե ուժային բլոկում երբ եւ ինչ դեպքերում են իրականացվում այդպիսի մասշտաբային եւ աննախադեպ վերադասավորումներ: Բայց կարելի է միայն գուշակել, թե Սուլհադդին Աքպերն ինչ է նկատի ունեցել: Հնարավոր է Ալիեւին հեղաշրջում է պատկերանում, կամ նա նյարդայնանում է թբիլիսյանին նման ժողովրդական ըմբոստության եւ անկարգությունների բռնկման սպասման մեջ: Իսկ գուցե նա զգուշանում է ամերիկա-իրանական ռազմական բախումից, որը կարող է տարածաշրջանը պայթեցնել եւ անկայունությունը տեղափոխել Անդրկովկաս ու մասնավորապես՝ Ադրբեջան: Կամ գուցե այս բոլոր եւ այլ գործոնները նրա մտավախություններում համակցված են:

Ի դեպ, նորից «ստուգված եւ հուսալի կադրերի» մասին, որոնց Ալիեւն այսուհետ առաջադրում է իր կլանի «պահապան սուսերակիրների» առաջին դիրքերում։ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիլայաթ Էյվազովի մասին, որը հաստատվել է ՆԳ նախարարի պաշտոնում, որեւէ հիմնավորված բան ասելու հարկ չկա, բացի նրանից, որ նա պատկանում է, այսպես կոչված, «նախիջեւանյան» կլանին։ Էյվազովը ծնունդով Նախիջեւանի Ջուլֆայի շրջանից է եւ հիմնականում իր «երջանիկ» ծագման պատճառով է Ալիեւների օրոք ունեցել սրընթաց կարիերային վերելք։ Ասում են, թե նրա անմիջական տանիքն իշխանությունում ինքը՝ ամենազոր Ռամիզ Մեհթիեւն է՝ նախագահական ապարատի անվանական ղեկավարը, իսկ իրականում Ադրբեջանում միակ մարդն է, որն իրավունք ունի խրատել Իլհամ Ալիեւին եւ ուղղորդել նրա գործողություններն իրեն հարկավոր հունով։

Իսկ Ալի Նագիեւը ավելի օդիոզ ու հետաքրքիր ֆիգուր է։ Եվ թեեւ արդեն նշանակման հաջորդ օրը, այսինքն՝ հունիսի 21-ի երեկոյան Նագիեւի կենսագրության տվյալները զգուշորեն հանվեցին ցանցից, այնուամենայնիվ, ինչ-որ հետաքրքիր տեղեկություններ նրա մասին մենք ունենք։ Եվ արդյո՞ք պետք է ասել, որ Ադրբեջանում հիանալի տեղեկացված են այս անձնավորության բուռն գործունեության մասին։ Բանն այն է, որ Նագիեւը ձեռք է բերել դասական ադրբեջանցի չինովնիկի իմիջ, որն օրենքով դրված է պահպանելու կարգը, բայց ինքն էլ խախտում է այն։ Անցյալում Նագիեւը հասել է մինչեւ ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնի եւ իր նախկին շեֆի՝ Էլդար Մահմուդովի հետ հեշտ ու հանգիստ միլիոններ էր շորթում։ Հետո նախարարի ու փոխնախարարի միջեւ կոշտ ընդհարում տեղի ունեցավ (հավանաբար, թալանածը կիսելու հողի վրա), եւ Նագիեւը ստիպված էր հրաժեշտ տալ պաշտոնին։ Եվ պետք է ասել, որ դրանում նրա բախտը բերել է, քանի որ Մահմուդովը շուտով շնորհազրկվեց, եւ Նագիեւը ստիպված չէր նախկին շեֆի ու ԱԱԾ մյուս գեներալների հետ կիսել շնորհազրկված չեկիստների ճակատագիրը։ Մահմուդովի պաշտոնանկությունից շատ չանցած Ալի Նագիեւը նշանակվեց Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ։ Եվ հարկ է նկատել, որ այդ նորությունը անասելիորեն զարմացրեց ադրբեջանական հասարակությանը, քանի որ, ըստ էության, Նագիեւը պետք է սկսեր պայքարը կոռուպցիայի դեմ իր ընտանիքում։ Չէ՞ որ այդ ընթացքում Ադրբեջանում արդեն հայտնի էր, որ Նագիեւների ընտանիքը՝ նա ինքը եւ նրա եղբայրը, ինչպես նաեւ որդին, որոնք, ի դեպ, նույնպես բարձրաստիճան պաշտոնյաներ են, վիթխարի կարողություն ունեն՝ ներդրված արտասահմանյան տարբեր ակտիվներում։ Մասնավորապես՝ Նագիեւներին են պատկանում մի քանի ընկերություններ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ինչպես նաեւ անշարժ գույք եւ ձեռնարկություններ Թուրքիայում ու Չեխիայում։ Հետաքրքիր է, որ երբ OCCRP (Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննության նախագիծ) աշխատակիցը մի անգամ փորձել էր ճշտել Նագիեւից, թե ինչպես է նա կուտակել նման հսկայական կարողություն, ի պատասխան լսել էր հետեւյալ արտահայտությունը. «Նախանձ մարդկանց կարծիքներ են»։ Բայց անմիջապես էլ OCCRP աշխատակցի հետ կապվել էր ոմն լրագրող եւ հանդիպում խնդրել՝ իբր քննարկելու պայմանները, որոնցով հետաքննությունների նյութերը Նագիեւի կոռուպցիոն գործունեության մասին կարող էին շրջանցել մամուլը։ Հավանաբար, հենց նման «մաքուր» կենսագրությունն է նպաստել, որպեսզի Նագիեւը զբաղեցնի հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ գլխավոր մարտիկի պաշտոնը։ Եվ համաձայն պաշտոնական վարկածի՝ այդ պաշտոնում նա այնքան եռանդուն էր պայքարում ամեն տեսակ կոռուպցիոներների դեմ, որ նախագահի աչքում բարձրանալով՝ վաստակեց առանցքային գերատեսչությունը ղեկավարելու իրավունք, որը պատասխանատու է պետության անվտանգության համար։

Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է, որ Ալիեւի նոր նշանակումները ոչ մի ընդհանուր բան չունեն «առաջադեմ» բարեփոխումների հետ, ինչի մասին անընկալելի ու աղոտ կմկմում է Բաքվի իշխանամետ մամուլը։ Չէ՞ որ, հաստատ, համեմատաբար երիտասարդ նորանշանակները գործում եւ իրականացնում են իրենց կարիերայի վերելքը նախորդների ոճով՝ իշխող ռեժիմի քսանհինգամյա կարգին լիովին համապատասխանությամբ եւ ներդաշնակությամբ։ Նշանակում է՝ Ալիեւն առաջնորդվում է ոչ թե իշխող էլիտայում թարմ, անկողմնակալ, «անբիծ» կադրեր ունենալու ձգտմամբ, այլ մարդկանց, որոնք նախորդներից ավելի ամուր են կառչում գործին եւ իրենց գոյությամբ ու վերելքով պարտական են ալիեւյան ռեժիմին, մարդիկ, որոնք կարող են կարիերայի վերելքից գլխապտույտի մեջ չմտածելով մերկացնել սրերն ու սլանալ իրենց բարերարի գահը պաշտպանելու։

Հետեւաբար, գահին ոչինչ եւ ոչ ոք լրջորեն չի սպառնում։

Րաֆֆի Սամվելյան

Այս թեմայով

Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan