Հոլի Բերին դարձավ 45 տարեկան
Այսօր դերասանուհի Հոլի Բերիի ծննդյան օրն է: Դերասանուհին դարձավ 45 տարեկան: Նա շատ անախորժություններ է ունեցել կյանքում՝ մուգ գույնի մաշկ ունենալու պատճառով: Դեռ մանկուց նա իրեն խոսք է տվել, որ ամեն ինչ անելու է, որպեսզի դա ոչ մի վատ ազդեցություն չունենա իր կյանքի վրա: Դեռ դպրոցում սովորելիս երգչուհին արդեն որոշել էր, որ իր կյանքը կապված է լինելու շոու-բիզնեսի հետ: Նա դպրոցում շատ ակտիվ է եղել, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների:
17 տարեկանում «Միսս Օhայո» մրցույթում հաղթող է ճանաչվել, իսկ 1986 թ.-ին «Միսս ԱՄՆ» մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել: 1986թ.-ին դերասանուհին ընդունվել է ռադիոլրագրության քոլեջ, բայց կիսատ թողնելով ուսումը, նա նախընտրել է գնալ Չիկագո և դերասանական դասընթացների մասնակցել:
2000թ.-ին Հոլին « Ծանոթացեք Դարոտի Դենդրիջի հետ» ֆիլմում գլխավոր դերի համար «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակաբաշխությունների ժամանակ մրցանակներ է ստացել: Դերասանուհին երեք անգամ ամուսնացել է: 2008 թ.-ին նա աղջիկ է ունեցել: Հոլի Բերին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է, ինչպես նաև երկար ժամանակ հանդիսանում է հայտնի "Revlon" և "Versace" ընկերությունների գովազդային դեմքը: