ԱՄՆ-ում անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա պլազմայի դոնորության կենտրոնում
Վիրջինիայում, Փիտերսբերգ քաղաքում անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա պլազմայի դոնորության կենտրոնում, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով WTVR հեռուստաալիքին։
Տղամարդը մտել է կենտրոն եւ վիրավորել մի քանի մարդու «կտրող գործիքով»։ Հիվանդանոցի աշխատակիցները պատմել են, որ երեք տուժածի հոսպիտալացրել են շրջանային բուժկենտրոնում։ Մի տղամարդ ծայրահեղ ծանր վիճակում է։
ԱՄՆ-ում կալանել են նաեւ երկու մարդու, որոնք այրել էին դրոշն Անկախության օրը։
Ոստիկանությունում տեղեկացրել են, որ կասկածյալին կալանել են։ Հեռուստաալիքի աղբյուրներն ավելացրել են, որ նրա տանը խուզարկություն է կատարվել։
Հունիսի սկզբին Նյու Յորքի դատարանը կալանել էր մի տղամարդու, որը փորձել էր ապօրինի զենք գնել։ Դատախազության վարկածով՝ նա ծրագրել էր այն օգտագործել Թայմս սքվերում հարձակում իրականացնելու համար։ Reuters-ը տեղեկացրել է, որ հարցաքննության ժամանակ 22-ամյա Աշիկուլ Ալամը պաշտպանել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, ինչպես նաեւ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» կազմակերպությանը։