Եվրոպական հանձնաժողովը 11 միլիարդ եվրո կներդնի նոր ուղղություններում՝ սոցիալական մարտահրավերներին արձագանքելու և զբաղվածության ու աճի խթանման նպատակով
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, թե ինչպես է պատրաստվում ծախսել Եվրամիության «Հորիզոն 2020» հետազոտական և նորարարական ֆինանսավորման ծրագրի 11 մլրդ եվրոյի չափով վերջին և ամենամեծ տարեկան մասնաբաժինը:
Դրա թիրախում կլինեն այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, մաքուր էներգիան, պլաստիկի օգտագործումը, կիբեռանվտանգությունն ու թվային տնտեսությունը:
Բյուջետային ծրագիրը կնպաստի նաև հաջորդ՝ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական և նորարարական շրջանակային ծրագրի (2021-2027) նախապատրաստական աշխատանքներին: Այս նոր ծրագիրը կներառի կարևոր նորույթ՝ Եվրոպական նորարարական խորհուրդը:
Այն կզբաղվի մեկ պատուհանի սկզբունքով նորարարությունների ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով գիտությունը վերածել նոր բիզնեսի և արագացնել ընկերությունների ընդլայնման գործընթացը: