Եվրամիությունն աջակցում է զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզում
Եվրամիությունը կտրամադրի 15 նոր դրամաշնորհ՝ Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք գաղափարների ֆինանսավորման նպատակով:
«EU4Tourism. բացօթյա արկածներ Սյունիքի պատմական արահետներին» ծրագրի ներքո դրամաշնորհների ընդհանուր արժեքը կկազմի 127.000 եվրո:
Այն նպատակ ունի զարգացնել նոր զբոսաշրջային պրոդուկտներ, այդ թվում` Գորիսից Կապան տանող 300 կմ երկարությամբ նոր արշավային արահետը: