Եվրոպական խորհուրդն ընտրել է Եվրամիության նոր առաջնորդներին
Հուլիսի 3-ին Շառլ Միշելն ընտրվեց Եվրոպական խորհրդի նախագահ և կպաշտոնավարի 2019թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2022թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Եվրոպական խորհրդի նախագահի երկուսուկես տարի տևողությամբ մանդատը կարող է երկարացվել միայն մեկ անգամ:
Եվրոպական խորհուրդը նաև ողջունեց Եվրագոտու անդամ պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների որոշումը, որով Շառլ Միշելը միևնույն ժամկետով նշանակվեց Եվրագոտու գագաթաժողովի նախագահ:
Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Եվրոպական խորհրդարանին առաջարկեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը:
Եվրոպական խորհուրդը Ժոզեփ Բորել Ֆոնտելյեսին էլ դիտարկում է որպես ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի թեկնածու:
Քրիստին Լագարդն էլ Եվրոպական խորհրդի կողմից դիտարկվում է որպես Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի թեկնածու: