Պուտինը հետմահու Ռուսաստանի Հերոսի աստղերով պարգեւատրել է չորս զոհված սուզանավորդներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Հերոսի աստղերով հետմահու պարգեւատրել է խորջրյա ապարատի չորս սուզանավորդներին, որի վրա հրդեհ էր բռնկվել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Մյուս զոհված նավաստիները պարգեւատրվել են Արիության շքանշաններով։
Հրդեհը խորջրյա գիտահետազոտական սարքի վրա տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ Զոհվել է 14 մարդ, մյուսներին հաջողվել է փրկել։
Պատահածի մանրամասները չեն բացահայտվում, քանի որ այդ տեղեկատվությունը պետական գաղտնիք է։ Հայտնի է միայն, որ ծովայինները զբաղվում էին ջրոլորտի ուսումնասիրմամբ։
Ինչպես ասել են պաշտպանության նախարարությունում, հրդեհի օջախը գտնվել է ակումուլյատորի հատվածում, սուզանավորդները մինչեւ վերջ պայքարել են կրակի դեմ եւ կարողացել վերացնել այն իրենց կյանքի գնով։
Պուտինի հետ հանդիպման ժամանակ Շոյգուն ասել է, որ ողբերգության զոհերի հարազատների եւ մերձավորների հետ աշխատում է հատուկ խումբը, բոլորին օգնություն կցուցաբերվի։