ԱԴԾ-ն կալանել է պետական դավաճանության մեջ կասկածվողին
ԱԴԾ-ն տեղեկացրել է, որ կալանել է ռուսաստանցի Ալեքսանդր Վորոբյովին պետական դավաճանության մեջ կասկածանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը 2019 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի Քր.օր. 275 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում կալանել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Վորոբյովին, որը կասկածվում է պետական դավաճանություն կատարելու մեջ»,- տեղեկացրել են Ռուսաստանի ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնում։
Այլ մանրամասներ ԱԴԾ-ում չեն ներկայացրել։