Արթուր Ջավադյանը ՌԴ-ում իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է ԵՏՄ շրջանակում երկու կառույցների համագործակցության հարցը
Հուլիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի եւ ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ձեւաչափում, ինչպես նաեւ ԵՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի միջեւ ֆինանսական շուկաների վերահսկողության ոլորտում համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: