Ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթվա սկզբին
Անկարայի ձեռք բերած ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը բեռնատար օդանավեր կբեռնեն կիրակի: Այն Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ, հայտնում է Haberturk-ը:
Վաշինգտոնը հայտարարել է, որ պատժամիջոցներ կմտցնի հենց Ս-400-ը Թուրքիա հասնի:
Haberturk-ի տեղեկություններով՝ Ս-400-ի նախնական մատակարարումը կիրականացվի 2 բեռնատար օդանավերով ռուսական ռազմական ավիաբազայից: Հաղորդվում է նաեւ, որ ռուսական տեխնիկական խումբը, որը հետեւելու է Ս-400-ի տեղադրմանը, Թուրքիա կժամանի երկուշաբթի:
Վաշինգտոնը պաշտոնապես սկսել է Թուրքիային F-35 ծրագրից բացառելու գործընթացը: