ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է.
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: