Արթուր Վանեցյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում
ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի ՎԱՆԵՑՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի աշխատակազմի մամլո ծառայություն
Տեսանյութը՝ News.am