Գունագեղ հրավառությունն ամփոփեց Անկախության օրվա տոնակատարությունը Վաշինգտոնում
Գունագեղ հրավառությունն ավարտեց Անկախության օրվա գունագեղ հրավառությունը ԱՄՆ մայրաքաղաքում, որտեղ հազարավոր մարդիկ մասնակցեցին հանդիսավոր միջոցառումներին, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ «Հրավառություն Ամերիկային» միջոցառման շրջանակում, որը տեղի ունեցավ Վաշինգտոնի կենտրոնում, Ազգային ծառուղում։
«Ամերիկյան ոգին, որը ոգեւորել է մեր հիմնադիր հայրերին, մեզ դարձրել է ավելի ուժեղ մեր պատմության ընթացքում։ Եվ ցայսօր այդ ոգին կա Ամերիկայի յուրաքանչյուր հայրենասերի սրտում։ Այն ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Այսօր, ինչպես եւ 243 տարի առաջ, ամերիկյան ազատության ապագան հանգրվանում է տղամարդկանց եւ կանանց ուսերին, որոնք պատրաստ են պաշտպանել այն։ Այնքան ժամանակ, քանի դեռ կհիշենք մեր մեծ պատմության մասին, եւ այնքան ժամանակ, քանի դեռ չենք դադարի պայքարել ավելի լավ ապագայի համար. Ամերիկայի համար անհնար ոչինչ չի կարող լինել»,- ընդգծել է նախագահ Թրամփը՝ դիմելով երկրին Վաշինգտոնի Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից։
«Մեր երկիրն այսօր ավելի ուժեղ է, քան երբեւէ»։ Ելույթի մեծ մասը նախագահը նվիրեց երկրի պատմությանն ու ԱՄՆ Զինված ուժերին։ Նախագահն առանձին հիշատակեց զորքերի բոլոր հինգ տեսակները, որոնք մտնում են ԶՈւ կազմի մեջ։
«Ահա արդեն ավելի քան 65 տարի մեր ցանկացած թշնամու ՌՕՈւ-ն չեն կարողացել սպանել ոչ մի ամերիկացի զինվորի օդում։ Որովհետեւ երկինքը պատկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- ասել է նախագահը՝ բացելով տոնակատարության առավել տեսարժան փուլերից մեկը՝ ավիացիոն տեխնիկայի շքերթը։
Նախագահի ելույթից հետո տոնը շարունակվեց ավանդական համերգով Կապիտոլիումի շենքի մոտ։ Մթության հետ սկսվեց 35 րոպեանոց հրավառությունը։
Նախագահի հազարավոր կողմնակիցներ էին եկել քաղաքի տոնակատարությանը «Ամերիկան նորից մեծ դարձնենք» մակագրությամբ մարզաշապիկներով։
Թրամփի ելույթը քաղաքային տոնակատարության ժամանակ, որն ամեն տարի տեղի է ունենում Ազգային ծառուղում, տարբերվում էր բազմամյա ավանդույթից։ Ներկայիս նախագահի բոլոր նախորդները եւ ինքն էլ 2017-ին եւ 2018-ին ամերիկացիների Անկախության օրը շնորհավորել են Սպիտակ տնից։