Ամերիկուհին 31 հոթ դոգ է կերել մրցույթում հաղթելու համար
Ամերիկուհի Միկի Սուդոն 31 հոթ դոգ է կերել մրցույթում հաղթելու համար, հաղորդում է AP-ը:
Ամեն տարի նման մրցույթ է անցկացվում Նյու Յորքում: 33-ամյա կինը վաստակել է իր 6-րդ տիտղոսը՝ հեշտությամբ հաղթելով Միշել Լեսկոյին, որը 26 հոթ դոգ է կերել:
Սակայն նրան չի հաջողվել գերազանցել «Սեւ այրիի» ռեկորդը, որը 10 րոպեում 45 հոթ դոգ կարող է ուտել: