Պուտինը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին խորհուրդ է տվել վերադառնալ մեղսավոր, անցավոր աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է ճանաչել, խորհուրդ է տվել վերադառնալ մեղսավոր, անցավոր աշխարհ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն դուրս եկավ հրապարակ, աչքերը հառեց երկնքին եւ դիմեց Աստծուն՝ իրեն նախագահ հռչակելով: Սակայն Աստված մեզ չի տեղեկացրել, թե ինչպես է արձագանքել դրան, որեւէ ազդանշան չի տվել: Այդ պատճառով կարծում եմ, որ նա պետք է վերադառնա այս մեղսավոր ու անցավոր աշխարհ եւ ղեկավարվի ժողովրդավարական գործընթացներով ու կանոններով»,- ասել է Պուտինը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ Վենեսուելայի իրավիճակին ռազմական միջամտությունն անթույլատրելի է, այն պետք բացառվի: