Գերմանիայում դատարանը սիկխերին պարտավորեցրել է սաղավարտներ կրել
երմանիայի Լեյպցիգ քաղաքի դաշնային վարչական դատարանը հաստատել է, որ մոտոցիկլիստները պետք է սաղավարտ կրեն եւ չեն կարող ազատվել կրոնական նկատառումներով կանոններից, հաղորդում է DW-ը:
Դատարանը մերժել է սիկխի բողոքարկումը, որը պնդել է, որ սաղավարտը չի կարող կրել տյուրբանի վրայից:
«Մարդիկ, որոնք տյուրբան են կրում կրոնական մոտիվներով, չեն կարող ազատվել սաղավարտ կրելու կանոնից»,- հայտարարել է դատավորը:
Տյուրբանը պարտադիր ատրիբուտ է սիկխ տղամարդկանց համար, չնայած կանայք եւս կարող են այն կրել: Այն խորհրդանշում է պատիվ, սեփական արժանապատվությունը, տղամարդկությունը, հոգեւորությունն ու բարեպաշտությունը: