Ֆրանսիան փորձում է ստիպել սոցցանցերին արգելափակել համացանցում ատելության արտահայտումը
Ֆրանսիան փորձում է ստիպել սոցցանցերին արգելափակել համացանցում ատելության արտահայտումը, հաղորդում է AP-ը:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միջոց է ընդունել, որով սոցցանցերին ստիպում է ջնջել ատելություն արտահայտող գրառումները խախտման հաստատումից 24 ժամվա ընթացքում: Որոնողական համակարգերը եւս պետք է դադարեն հղում անելով այդ կոնտենտին:
Այդ դրույթը վերաբերում է նաեւ տեսանյութերին ու հաղորդագրություններին, որոնք ահաբեկչություն, ատելություն, բռնություն կամ ռասիզմ են քարոզում: Դրույթը խախտողներին խոշոր տուգանք է սպառնում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն տարեսկզբին Ֆրանսիայում հակասեմիտական միջադեպերի թվի աճի ֆոնին օրենք էր առաջարկել եւ մտավախություն հայտնել՝ կապված համացանցում ծայրահեղական արտահայտման տարածման հետ: