Էրդողանը վստահ է՝ Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ԲՏԳ-ում օրինական են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Թուրքիան պահպանում է միջազգային իրավունքի նորմերը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատումներ իրականացնելիս։ Ավելին, նա ասել է, որ Թուրքիան «առանց տատանվելու հետագա քայլեր կձեռնարկի այդ խնդրի լուծման համար», տեղեկացնում է Hurriet-ը։
«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր օրենքի շրջանակում եւ կջանանք շարունակել նույն ոգով»,- ասել է Էրդողանը։ «Բայց եթե մենք բախվում ենք անօրինական գործողությունների, մենք գիտենք, թե ինչպես ասենք, որ լեզվով էլ որ նրանք խոսեն։ Անթույլատրելի է, որպեսզի նրանք, ովքեր օրինական իրավունքներ չունեն, փորձեն շահույթ ստանալ»,- ասել է նա։
Եվրոպական միության ղեկավարները նախազգուշացրել են Թուրքիային, որ հորատումը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական է, եւ սպառնացել է միջոցներ կիրառել, եթե Թուրքիան հորատումը չդադարեցնի։