Իրաքին մեղադրում են կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի համար
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Իրաքին մեղադրել է կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի համար, հաղորդում է AP-ը:
Human Rights Watch-ը նկատի է ունեցել 3 քննչական մեկուսարաններին, որոնք գտնվում են Իրաքի հյուսիսում եւ որտեղ հիմնականում պահվում են ահաբեկչության համար մեղադրվողները:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ այդ կենտրոնները նախատեսված են 2500 մարդ պահելու համար, սակայն դրանցում կա մոտ 4500 բանտարկյալ: Նրանք անկողիններ չունեն, իսկ բանտի տերերը ներքնակներ չեն տրամադրում:
Կազմակերպությունը նշում է նաեւ, որ Իրաքը պարտավորել է ապահվել միջազգային ստանդարտներին համապատասխան պայմանները: