Մոսկվայի քաղաքապետարանը վերջնականապես մերժել է Խաչատուրյան քույրերի աջակցության երթը
Մոսկվայի քաղաքապետարանը վերջնականապես մերժել է Խաչատուրյան քույրերի աջակցության երթը: Այս մասին Facebook-ում հայտնել է ակտիվիստ Ալյոնա Պապովան, հաղորդում է Lenta-ն:
Ծրագրվում էր «Քույրերի երթն» անցկացնել հուլիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում, սակայն քաղաքային իշխանություններն առաջարկել են Լյուբլինոյի հրապարակը: Երթի նախաձեռնողները չեն ընդունել այդ տարբերակը, նրանք գրավոր մերժում են ուղարկել, որից հետո կոռուպցիայի դեմ հակազդեցության եւ անվտանգության բաժինը հայտնել է, որ «հանրային միջոցառումներ անցկացնելու իրավունք չունի»:
Երթի նախաձեռնողների մեկը՝ Դարյա Սերենկոն պատմել է, որ ակտիվիստները սպառնալիքներ են ստացել Արսեն Խաչատուրյանից՝ Միխայիլ Խաչատուրյանի զարմիկից:
Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի ամռանը: Աղջիկները պնդում են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանք նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ: Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը ցույց էր տվել ընտանիքի հոր մոտ հոգեկան խանգարումներ: Հանցանքի պահին նրանք 17, 18 եւ 19 տարեկան էին:
Անցած տարվա օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել էր նրանց։ Սեպտեմբերի 27-ին Բասմանյան դատարանը փոխել էր նրանց խափանման միջոցը՝ կալանքից դարձնելով որոշակի գործողությունների արգելք, նրանք ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։