Քրիսթին Լագարդը նշանակվել է Եվրոպական կենտրոնական բանկի նոր նախագահ
Եվրամիության ղեկավարները պայմանավորվել են Քրիսթին Լագարդին նշանակել Եվրոպական կենտրոնական բանկի նոր նախագահ, ինչպես նաեւ որոշում են ընդունել ԵՄ-ում եւս չորս այլ բարձր պաշտոններում նշանակումների մասին մարաթոնյան բանակցություններից հետո, որոնք ի հայտ են բերել խոր տարաձայնություններ դաշինքում, տեղեկացնում է Reuters-ը։
Եռօրյա բանակցությունները, որոնք, երբեմն թվում էր, թե կձախողվեն, ավարտվել են որոշմամբ, որն այժմ պետք է արժանանա Եվրախորհրդարանի հավանությանը, եւ որն անմիջապես մերժվել է սոցիալիստների ու կանաչների դաշինքի կողմից Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ի կողմից։
ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ Լեգարդի նշանակման որոշումը ԵԿԲ ղեկավարի պաշտոնում եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում դրական ազդակ կհաղորդի եւ կփոխհատուցի այն մթնոլորտի հասցրած վնասին, որում անցել է գագաթաժողովը, ասել են դիվանագետները։
Տարաձայնությունները դարձան ավելի լայն պառակտման արտացոլումը ԵՄ քաղաքական կենտրոնում, որը դրսեւորվեց Եվրախորհրդարանի մայիսյան ընտրություններում եւ հանգեցրեց ավելի տարանջատված վեհաժողովի ձեւավորմանը, որտեղ ոչ մի դաշինք մեծամասնություն չստացավ, իսկ ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ձախ խմբերը ցուցադրեցին բարձր ցուցանիշներ։
Լագարդը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը եւ գլխավորում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակտիվորեն հանդես է գալիս կանանց իրավունքների օգտին, սակայն անմիջական փորձ չունի դրամավարկային քաղաքականությունում։