Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաջողությունն առանց կանանց անհնար կլիներ. փոխնախարար
Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաջողությունն առանց կանանց անհնար կլիներ: Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով՝ այս փաստն ընդգծում է հասարակության մեջ կանանց կարեւոր դերը, եւ Հայաստանը՝ որպես եվրոպական արժեքների կրող, կարեւորում է այս ոլորտում գոյություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան բարեփոխումների անցկացումը:
«Սա Հայաստանի իշխանությունների համար բացարձակ առաջնահերթություն է: Հայաստանը ստորագրել է համապատասխան իրավա-նորմատիվային ակտեր, որոնք վավերացման փուլում են»,- նշեց նա:
Ադոնցը բարձր գնահատեց այս ծրագրի ֆինանսավորման գործում դոնոր երկրների դերը:
Նշենք, որ հուլիսի 3-ին Երեւանում Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկը: