Ամերիկացի զինվորականները մոտ ապագայում կարող են կետոգենային դիետա պահել
Ամերիկացի զինվորականները մոտ ապագայում կարող են կետոգենային դիետա պահել, հաղորդում է Military Times-ը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչներին:
Հաղորդվում է, որ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում՝ կապված ծառայողների գիրացման եւ նրանց մարտական պատրաստվածության հետ: Արդյունքում, զինվորականները, հնարավոր է, ստիպված կլինեն հրաժարվել գարեջրից եւ բուրրիտոյից եւ ցածր կալորիականություն ունեցող կոկտեյլներ ու ավոկադոյով աղցաններ ուտել:
Կետոդիետան ենթադրում է բարձր ճարպային եւ ցածր ածխաջրային մթերքների օգտգործում: Այդպիսով, օրգանիզմն ազատվում է գլյուկոզայից եւ սկսում է այրել հավաքված ճարպերը:
ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունում գիտության եւ տեխնիկայի գծով տնօրեն Լիզա Սանդերսն ասում է, որ կետոդիետան ազդում է այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմը պայքարում թթվածնային անբավարարության դեմ:
«Փաստացի մենք երկար ժամանակով կարող ենք մնալ ջրի տակ, եւ մեզ մոտ դող չի սկսվի»,- պատմել է նա:
Միեւնույն ժամանակ, Military Times-ը նշում է, որ քննարկումները բավականին հակասական են, քանի որ բարդ հարց է՝ արդյոք իրավունք կա կառավարել զինվորների սննդակարգը:
Բացի այդ, այդ դեպքում զինվորականները պետք է դիետան պահպանեն նաեւ ոչ աշխատանքային ժամերին, արձակուրդի ժամանակ:
Բաց այդ, նման նորարարությունները լուրջ տնտեսական խնդիրներ կառաջացնեն: Մասնավորապես, կփոխվի մթերքների ցանկը, կփոխվի սնունդի քանակն ու որակը, հաղորդում է Lenta-ն: