Ռուսաստանում մշակվել է Էբոլա տենդի դեմ եզակի պատվաստանյութ
Ռուսաստանում մշակվել է Էբոլա տենդի դեմ եզակի պատվաստանյութ: Դեղամիջոցը ներկայացվել է Կոնգոյում տեղի ունեցած Էբոլա տենդի դեմ պատվաստման հարցերով միջազգային համաժողովի շրջանակում:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ պատվաստանյութը պեպտիդային է եւ ներկայումս կիրառվող արեւմտյան նմանօրինակներից զգալիորեն տարբերվում է բարձր անվտանգությամբ, կողմնակի ռեակցիաների բացակայությամբ, պահելու, փոխադրելու եւ կիրառելու հարմարավետությամբ: Նշվում է, որ այն արդյունավետ պաշտպանական իմունիտետ է ապահովում ընդդեմ մահացու վտանգավոր ինֆեկցիայի:
Ներկայացված պատվաստանյութն անցել է պետական գրանցման բոլոր փուլերը եւ ներկայումս աշխարհում արտադրվող ամենաանվտանգ եւ ցածրռեակտոգեն պատվաստանյութն է:
Մշակումն իրականացրել է «Վեկտոր» վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը: