Թուրքիայի կառավարությունը հետաձգել է հարուստների համար հարկերի ավելացման ծրագրերը
Թուրքիայի կառավարությունը հետաձգել է հարուստների համար հարկերի ավելացման ծրագրերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Տարեկան 1 մլն լիրա վաստակող մարդկանց համար մոտ 50%-ի չափով հարկերի բարձրացման ծրագրերը հետաձգվել են մինչեւ հոկտեմբեր:
Ծրագրերի հետաձգումը կապված է խորհրդարանում ամառային ընդմիջման հետ: Պաշտոնյաների խոսքով՝ աշխատանքը կսկսվի հուլիսի 15-ից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ֆինանսների նախարար Բերատ Ալբայրաքը պետք է ստորագրեին առաջարկները, սակայն նրանք այցով գտնվում են Ճապոնիայում եւ Չինաստանում: