Հանդիսավոր երեկոյով կնշվի ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակը
Հուլիսի 3-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավոր երեկոյով կնշվի ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյա հոբելյանը։ Յուրի Դավթյանը հայ դիրիժորական դպրոցի երախտավորներից է, լեգենդար Կոնստանտին Սարաջևի աշակերտներից։
Նա մեծ ավանդ ունի հայկական դիրիժորական դպրոցի զարգացման գործում։ Հոբելյանին նվիրված համերգային երեկոն կղեկավարեն հոբելյարը՝ Յուրի Դաթվյանը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը և Նիկոլայ Պողոսյանը։