Հայաստանի ուժը տաղանդավոր մարդկանց մեջ է, եւ դա պետք է պահպանել. ՄՊՀ ռեկտոր
Այս մասնաճյուղը մեծ ապագա ունի, այն ավելի մեծ առաջընթաց կունենա, որովհետեւ ձեր երկիրը շատ հարուստ է տաղանդներով։ Այս մասին ասել է Մոսկվայի Լոմոնոսոսվի անվան պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին ՄՊՀ Երեւանի մասնաճյուղի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողության ժամանակ։
Սադովնիչիի խոսքով՝ Հայաստանը հարուստ է տաղանդներով, եւ դա պետք է պահպանել. «Ժողովրդի ուժը, պետության ուժը, ձեր երկրի ուժը հենց տաղանդավոր մարդկանց մեջ է։ Եվ եթե բոլորին հիշենք, ապա դա մարդկանց անվերջ բազմություն կլինի։ Պահպանեք մասնաճյուղը, աճեք եւ հասեք նոր հաջողությունների»։
Սադովնիչին նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ մասնաճյուղի ստեղծման բոլոր նախաձեռնողներին։ «Նիկոլ Վովաեւիչ, ես շատ շնորհակալ եմ աջակցության համար, եւ այսօրվա միջոցառման համար, եւ գաղափարների համար, որոնց դուք աջակցում եք։ Ես վստահ եմ, որ բոլոր շրջանավարտները ձեզ անչափ շնորհակալ կլինեն։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր սկսել են այս գաղափարը 2013 թվականին»,- նշել է նա։