66–ամյա տղամարդը հեծանիվ է գողացել
66-ամյա մի տղամարդ Բեկնազարյան փողոցից հեծանիվ է գողացել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության բաժնից։
Հուլիսի 1-ին, ժամը 06:40-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 36 շենքի մոտ մի տղամարդ հեծանիվ է քարշ տալիս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ահազանգից 7 րոպե անց, նույն շենքի մոտից բերման են ենթարկել 66-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 06.15-ին Բեկնազարյան փողոցից գողացել է հեծանիվ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեծանվի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: