Աշխատող աղքատների թիվը Հայաստանում չի նվազում. Միքայել մելքումյանը՝ Մոսկվայում
Ս.թ. հուլիսի 1-ին Մոսկվայում կայացավ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային համաժողով, որին մասնակցում էին 130 երկրներից 80 խոսնակներ. նիստը վարում էր ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Պյոտր Օլեգովիչ Տոլստոյը:
Համաժողովին Հայաստանից մասնակցում էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը, հանդես գալով միջպառլամենտական համագործակցության մասին զեկույցով, ընդգծեց, որ ժամանակակից պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված համաժողովում քննարկվող հարցերը խիստ արդիական են, վերաբերում են աղքատության հաղթահարմանն ու մի շարք կարեւոր սոցիալական խնդիրների լուծմանը:
Մ. Մելքումյանն իր ելույթում նշեց, որ ցավալիորեն հակասոցիալական շատ երեւույթներ առանձնապես բացասաբար են անդրադառնում աղքատ ընտանիքների երեխաների եւ դեռահասների վրա, որոնք զրկված են բարձրակարգ բժշկական օգնություն, սոցիալական կամ կրթական ծառայություններ ստանալու հնարավորությունից: Իբրեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ՝ Միքայել Մելքումյանն այս հարցը բարձրացրել է նաեւ Ստրասբուրգում:
Անդրադառնալով 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությանը՝ Մ. Միքայելյանն ընդգծել է տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվելիք հստակ եւ պարզ քայլերի կարեւորությունը:
Մ. Մելքումյանն անդրադարձլ է նաեւ գործազրկության հարցին՝ առաջարկելով աստիճանաբար անցում կատարել զբաղվածության ակտիվ քաղաքականության՝ վերապատրաստումների, թրենինգների միջոցով երաշխավորելով քաղաքացիներին կայուն աշխատանքը:
Խոսելով փոքր եւ միկրոբիզնեսում զրոյական հարկային քաղաքականության կարեւորության մասին՝ Մ. Մելքումյանը շեշտել է, որ նման աջակցությունն աղքատության հաղթահարման կարեւորագույն քայլերից է:
Չլուծված կարեւորագույն խնդիրներից Մ. Մելքումյանն առանձնացրել է աշխատող աղքատների հարցը, որոնց թիվը չի նվազում: Մարդկանց աշխատանքը չի փոխհատուցվում ըստ արժանվույն: Աղքատության եւ սոցիալական խնդիրները կլուծվեն միայն տնտեսության արմատական աշխուժացմանը զուգահեռ: Պետությունը պետք է ապագայում պլանավորի տեղաշարժեր տարբեր ոլորտներում, մեծացնի արտահանման ծավալը: Դրա համար շատ լավ հիմք կարող են ծառայել ինչպես ԵՏՀ-ի (ЕвраЗЕС), այնպես էլ՝ ԵԱՏՄ-ի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի եւ այլ երկրների հետ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրած կամ էլ դեռեւս բանակցային փուլում գտնվող շուկաները: