Վենետիկի պատմական կենտրոն մուտքը հաջորդ տարի վճարովի կլինի
Վենետիկի պատմական կենտրոն մուտքը 2020 թվականի հունվարի 1-ից վճարովի կլինի: Նման որոշում է կայացրել քաղաքի ջունտան (վարչական գործադիր մարմինը), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մուտքը վճարովի դարձնելու հնարավորությունը նախատեսված է պետբյուջեի մասին օրինագծով: Ենթադրվում է, որ հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի բարեկարգման, մասնավորապես՝ աղբի տարհանման համար, որը զբոսաշրջիկները թողնում են փողոցներում եւ հրապարակներում:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն ԶԼՄ-ներին հայտնել է, որ «պետք չէ շտապել» եւ խոստացել է «մուտքի հարկ» սահմանել սեպտեմբերի 1-ից: Այժմ որոշումը կրկին հետաձգվել է, քանի որ ջունտան դադարեցրել է 2019-2021 թթ. քաղաքային բյուջեի համապատասխան հոդվածի գործողությունը: