ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թեհրանին կոչ է արել շարունակել կատարել իր պարտավորությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Թեհրանին կոչ է արել շարունակել կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները, հաղորդում է Reuters-ը:
«Իրանի նման գործողությունները չեն կարող պահպանել համաձայնագիրը եւ չեն ապահովում Իրանի ժողովրդի համար զգալի տնտեսական շահ: Կարեւոր է, որ այդ հարցը որոշվի համաձայնագրով ստեղծված մեխանիզմի օգնությամբ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:
Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։