Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է 2 սանտիմետրով
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ ցածր է երկու սանտիմետրով: 2019 թվականի հուլիսի մեկին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հուլիսի մեկին գրանցված 1900 մետր 83 սանտիմետր նիշի դիմաց:
Ապրիլ-հունիս ամիսների ընթացքում «Արփա-Սեւան» թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 463 խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: Իսկ Սեւանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով բաց է թողնվել 29 միլիոն 219 հազար խորանարդ մետր ջուր: