ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում չդրամատիզացնել Իրանի կողմից ուրանի պաշարների գերազանցումը
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում չդրամատիզացնել Իրանի կողմից ուրանի պաշարների գերազանցումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այն, որ այժմ գերազանցվել է 300 կգ շեմը, իհարկե, ցավալի է, սակայն պետք չէ դրամատիզացնել: Դա պետք է ընունդվի որպես բնական հետեւանք այն իրադարձությունների, որոնք նախորդել են այդ հանգամանքներին»,- ասել է Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան միջուկային գործարքի բոլոր մասնակիցներին զսպվածության կոչ է անում: Ռյաբկովը նշել է, որ կարեւոր է իրավիճակից դուրս գալ առանց էմոցիաների եւ նոր լարվածություն թույլ չտալ:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանը գերազանցել է ցածր հարստացված ուրանի պաշարները:
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:
Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։