Լիբիայի արևելքի իշխանություններն արձագանքել են Թուրքիայի սպառնալիքներին
Լիբիայի արեւելքի իշխանությունները հայտարարել են ընդհանուր զորահավաքի մասին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի բանակի հասցեին Թուրքիայի սպառնալիքներից հետո։ Այս մասին ասել է Լիբիայի արեւելքում կառավարող ներկայացուցիչների պալատի ղեկավար Ագիլա Սալեհը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Sky News Arabia-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիան սպառնացել է Հաֆթարի բանակին Լիբիայում թուրք քաղաքացիներին կալանելու համար։
Ինչպես նշվում է, Անկարան հայտարարել է, որ Հաֆթարի ուժերը կդառնան Թուրքիայի «թիրախը», եթե վեց թուրք քաղաքացիները ազատ չարձակվեն։