Սկանդալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Բաքվում կայացած հանդիպման ժամանակ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Բաքվում կայացած հանդիպման տեսանյութն ունկնդրելիս պաշտոնական հաղորդումից առաջ լսարանի ուշադրությունը գրավում է մեկ այլ արտահայտություն: Հանդիպման տեսանյութում հաղորդավարը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովին փաստաթղթերի ստորագրմանը հրավիրելիս' նրա «Սերգեյ» անունի փոխարեն անվանել է «սիկտիր»: Չնայած նա անմիջապես ուղղում է խոսքն ու արտասանում ճիշտ անունը, սակայն սխալը չափազանց պարզ ու անհայտ լսվում է:
Միջադեպը միանգամից լայն քննարկման առարկա է դարձել ռուսական լրատվամիջոցներում և բլոգերում: