Ռուսաստանը շարունակո՞ւմ է զինել Թուրքիային. Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 10 օրվա ընթացքում կստանա S-400-ը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ S-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կիրականացվի 10 օրվա ընթացքում:
Այս մասին հաղորդում է NTV- ն:
Image result for Эрдоган заявил, что Турция получит С-400 в течение 10 дней
Հաղորդման համաձայն՝ Էրդողանը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ Ճապոնիայում կայացած G20 գագաթնաժողովի շեմին՝ պատասխանելով լրագրողների հարցերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո:
Հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների բոլոր տարբերակները` S-400-ի մատակարարման վերաբերյալ Անկարայի և Մոսկվայի համաձայնագրի կապակցությամբ։