Ռուսաստանն ունի զենք, որն ավելի սարսափելի է Միացյալ Նահանգների համար, քան միջուկային հրթիռը
Ռուսաստանը ունի զենք, որն ավելի սարսափելի է Միացյալ Նահանգների համար, քան միջուկային հրթիռը: Համապատասխան հայտարարությունն արել է ամերիկյան փորձագետ Բայրոն Քինգը, Daily Reckoning-ի հրապարակման սյունակում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում քաղաքական ու հասարակական գործիչները հատուկ ուշադրություն են դարձնում Ռուսաստանի միջուկային ներուժին: Մինդեռ Քինգը համոզված է, որ ռուսական զենքերը իսկապես կարող են մահացու հարված հասցնել Միացյալ Նահանգներին, սակայն Վաշինգտոնը պետք է զգուշանա բոլորովին այլ բանից:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի ամենաուժեղ զենքը միջուկային հրթիռը չէ, այլ ոսկին: Դա ռուսական աշխարհաքաղաքական զինանոցում ամենաարագ աճող զենքն է, ինչպես նաև Ռուսաստան ազգային արժույթը՝ ռուբլին»,- վստահ է Քինգը:
Նա նշել է, որ Ռուսաստանը վստահորեն հաղթահարել է անցյալ դարի 90-ականների ճգնաժամի հետևանքները և լուրջ քայլեր է կատարել: Քինգը նշել է, որ ռուբլու կայունացումը ցույց է տվել, որ այն այժմ աշխարհում ամենաթանկ արժույթներից մեկն է:
Փորձագետը վախենում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կարող են միավորել իրենց ոսկու պահուստները՝ միասնական արժույթ ստեղծելու համար, որը կարող է մրցակցել դոլարի հետ:
Այդ ժամանակ Միացյալ Նահանգների համար իրավիճակը շատ լուրջ կլինի, քանի որ իր ազգային արժույթը կհայտնվի թակարդում: