ԱՄՆ-ում երկամյա աղջնակը պատահաբար գնել է 430 դոլար արժողությամբ բազմոց
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Իզաբելա Մաքնեյլը զգուշացնում է իր ծանոթներին միշտ փակել Amazon-ում իրենց էջերը, երբ նրա 2-ամյա դուստր Ռայնան, մոր հեռախոսով խաղալով, պատահաբար գնել է 430 դոլար արժողությամբ բազմոց, հաղորդում է Fox News-ը:
Կինը պատմել է տեղի ԶԼՄ-ներին, որ մինչեւ գնված ապրանքն առաքելը նա դրա մասին պատկերացում անգամ չուներ:
«Ես ցնցված էի: Ես մտածեցի. «Մի՞թե այն ձեռք եմ բերել երազում»,-պատմել է կինը:
Արդյունքում պարզվել է, որ բազմոցը գնել էր փոքրիկ Ռայնան, որը հեռախոսով խաղալու փոխարեն բացել էր առցանց գնումների հավելվածը, ընտրել բազմոցն ու սեղմել գնելու կոճակը: