Պակիստանում ձերբակալվել է տրանսգենդեր որդուն սպանած հայրը
Պակիստանի Հիբեր Պախտունկղվա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը սպանել էր սեփական տրանսգենդեր որդուն, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել էին ոստիկանները, 19-ամյա Աֆթաբ Աուրանգզեբը, որը հայտնի էր նաեւ Մայա անունով, մեկնել էր ընկերների հետ նահանգի մայրաքաղաք Փեշավար:
Մայայի ընկերները մտահոգվում էին, որ նրա ընտանիքը կարող էր վնասել որդուն եւ խնդրել էին ոստիկաններին ստիպել ընտանիքի անդամներին գրել վնաս չպատճառելու մասին գրավոր պարտավորություն, ինչը ոստիկանությունը կատարել էր, սակայն դա չէր փրկել Մայային:
Հաջորդ օրը Աֆթաբ-Մայայի տան մոտակայքում՝ գետի ափին, հայտնաբերել էին նրա մարմինը՝ ամբողջովին ծակված փամփուշտներով: