Թրամփին ապառազմականացած գոտում բաճկոն են նվիրել
Զինվորականները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ապառազմականացած գոտում նվիրել են բաճկոն՝ զինվորական հրամանատարների անուններով, որոնք տեղաբաշխվել են Հարավային Կորեայում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Մենք երախտագիտության և այստեղ ձեր այցելության մի փոքրիկ նշան ունենք»,- ասել են զինվորականները:
Նրանք ընդգծել են, որ գիտեն՝ նա սիրում է գոլֆ խաղալ, ուստի խորհուրդ են տվել հագնել բաճկոնը խաղերի ընթացքում:
Հիշեցնենք, Operativ լրատվականը առավոտյան հաղորդել էր, որ Թրամփը ժամանել է ապառազմականացած գոտի՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու համար: