Գերմանիան Իտալիային կվերադարձնի հոլանդացի նկարչի գողացված նկարը
Գերմանիան Իտալիային կվերադարձնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գողացված՝ հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» նկարը: Այս մասին ասվում է Գերմանիայի արտգործնախարարության մամլո հաղորդագրության մեջ:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը շուտով նկարը կհանձնի Ուֆֆիցի պատկերասրահին՝ Ֆլորենցիա իր իտալացի գործընկեր Էնցո Մոավերո Միլանեզի համատեղ ուղևորության ժամանակ:
Ավելի վաղ թանգարանի տնօրեն Էյկե Շմիդտը Գերմանիային կոչ է արել վերադարձնել հոլանդացի նկարչի «Ծաղիկներով ծաղկամանը» (Vaso di Fiori) նատյուրմորտը, որը թանգարանը որպես ընծա է ստացել 200 տարի առաջ Տոսկանա Լեոպալդա II դքսի կողմից, և որը գողացվել է գերմանական զորքերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գերմանիային երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր նկարի գտնվելու վայրի մասին: