Թրամփը ժամանել է ապառազմականացած գոտի՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու համար (Լուսանկարներ և տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ապառազմականացած գոտի, որտեղ նա պետք է հանդիպի հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ դրան (հանդիպմանը)»,- ասել է Թրամփը:
Հարկ է նշել, որ ապառազմականացած գոտում երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում առաջին անգամ՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, որը տեղի է ունեցել 66 տարի առաջ: