Կալիֆոռնիայում ձերբակալվել է 12-ամյա որդու դաժան սպանության մեջ կասկածվող մայրը
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Շերի Տելնասը ձերբակալվել է իր 12-ամյա որդուն դաժանաբար սպանելու և 7-ամյա որդուն վնասվածքներ հասցնելու կասկածանքով, որին հայտնաբերել էին ջրհորում անգիտակից վիճակում, հաղորդում է Associated Press-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող տղային ջրհորում: Նրանք տեղափոխել են երեխաներին հիվանդանոց, սակայն ավագ որդին մահացել էր ստացված վնասվածքներից: Կրտսեր երեխայի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
Շերիֆի գրասենյակում կատարված հանցագործությունն անվանել են «հրեշավոր», սակայն չեն հայտնել վնասների բնույթի մասին, որոնք ստացել էին տղաները: