Ամերիկուհին միլիոն դոլար է շահել՝ լցակայանի վաճառողի խորհրդի շնորհիվ
Դոնա անունով 60-ամյա ամերիկուհին գնացել է լցակայան, որտեղ վաճառողներից մեկը նրան խորհուրդ է տվել վիճակախաղի տոմս գնել։
«Նա ասաց, որ ջեքփոթ է խաղարկվում, և դա հետաքրքիր է։ Ես գնեցի տասը տոմս և մոռացա դրանց մասին»,- ասում է կինը։
Արդյունքում նա շահել է միլիոն դոլար․ մի մասը ծախսել է տունը վերանորոգելու վրա, մյուս մասը կողք դրել՝ ապագայի համար։