Ֆրանսիան ուղղափառ հրեաների պատճառով փակել է «Թագավորների շիրիմը»՝ մեկ օր աշխատելուց հետո
Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը որոշում է կայացրել փակել «Թագավորների շիրիմը» մեկ օր աշխատելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Le Parisien-ին:
Ֆրանսիային պատկանող հուշարձանը, որը բացվել էր այցելուների համար 9 տարի վերակառուցումից հետո, մեկ օր (հունիսի 27-ին) աշխատելուց հետո անկարգությունների պատճառով կրկին փակվել է:
Ուղղափառ հրեաները փորձել են ներս մտնել առանց տոմսերի: Բացի այդ, նրանք հարձակվել են հյուպատոսության երկու աշխատակիցների վրա:
Ֆրանսիացի դիվանագետներն Իսրայելի իշխանություններից պահաջում են անհրաժեշտ միջոցներ կիրառել «Թագավորների շիրիմի» մոտ կարգուկանոն պահպանելու համար եւ հետեւել, որպեսզի Ֆրանսիայի սեփականության իրավունքները չխախտվեն: