Վանա լճի ափերը հեծյալ ոստիկանները կհսկեն
Վանա լճին ափին գտնվող նախկին հայկական Արտամեդ քաղաքի ոստիկանները լճի ափամերձ հատվածը հսկելու նոր միջոց են մշակել։
Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Արտամեդի ափամերձ հատվածներում, որտեղ ոստիկանական մեքենաները չեն կարող մտնել, ծառայություն են իրականացնելու հեծյալ ոստիկանները։
Հեծյալ ոստիկանները կհսկեն Վանա լճի ափին իրենց հանգիստն իրականացնողների անվտանգությունը։